Մեղրի անարատ լինելը տանը կարելի է որոշել մի քանի եղանակով։ 

1․Մեղրի մեջ չոր լավաշ մտցնել, եթե այն փափկեց, կակղեց, ուրեմն մեղրը անարատ չէ․ անարատության դեպքում լավաշը ավելի է չորանում։

2․Կարելի է թղթի մի ծայրին մեղր քսել և մյուս ծայրից այրել, եթե թուղթը այրվելով հասնի անարատ մեղրին և մարի, ուրեմն մեղրը մաքուր է, եթե շարունակվի վառվել, ապա այն անարատ չէ։

3․ Գդալի օգնությամբ մեղրը պահել կրակի վրա, եթե այն շաքարի նման կապույտ բոցով այրվեց, ուրեմն շաքարաջուր կա մեջը, եթե ածխացավ ու չայրվեց՝ անարատ է։

4․ Բյուրեղացած մեղրը մատներով տրորել, եթե մեղրը մաքուր է, բյուրեղները պետք է շուտ հալվեն։

5․ Քիմիական մատիտի սրած ծայրը մտցնում են մեղրի մեջ և պտտեցնում իր առանցքի շուրջը, եթե թանաքի բծեր առաջանան, ուրեմն մեղրի մեջ ջրային մասը շատ է։

6․ Ասեղը մտցնում են մեղրի մեջ ու հանում․ եթե դրանից ծորացող մեղրը որոշ հեռավորությունից կտրվի ու մագնիսի նման ձգվի դեպի ասեղը, ուրեմն անարատ է, իսկ եթե ուղիղ կտրվի ու ընկի առանց վերև ձգվելու՝ անարատ չէ։