Smartphone upgrader 2017 հավելվածը մշակողները ցանկացած Android սմարթֆոնը iPhone X-ի վերափոխելու եղանակ են գտել, փոխանցում է RG-ն:
Smartphone upgrader 2017 ծրագիրը թույլ է տալիս գաջեթի ինտերֆեյսը նմանեցնել Apple-ի նորույթին՝ կլորացնել էկրանի անկյունները եւ կատարել էկրանի վերին մասի հայտնի կտրվածքը (որտեղ տեղադրվում են iPhone X-ի հաղորդիչները): Սա ավելի էֆեկտիվ կդիտվի առջեւի սեւ վահանակով սմարթֆոնների դեպքում:
Հավելվածի նկարագարության մեջ մշակողները վախեցնող տվյալներ ներկայացրել: Վառ գույների օգտագործման պատճառով այն կարող է լուսազգայուն էպիլեպսիայով մարդկանց մոտ նոպա ատաջացնել:
iPhone X-ի կարելի է վերափոխել Lollipop 5 եւ բարձր օպերացիոն համակարգով աշխատող գաջեթները: