«Լավ ճաշակը կնոջ լավագույն զարդն է»,- ասում են ֆրանսիացիները: Բայց, պարզվում է, ֆրանսիական ասացվածքը կա՛մ չգիտեն, կա՛մ էլ լավ չեն հասկացել Մայա Պողոսյանն ու Շուշան Երիցյանը:

Նրանք իրենց «սքանչելիությունն ընդգծելու» և կերպարն ամբողջացնելու համար ընտրել են մեծ ու շքեղ զարդեր՝ կարծելով, որ դա նորածև է ու կարող է աչք շոյել: Իրենց նորաձև համարող այս երկու կանայք միանգամայան «պատահաբար» կրկնօրինակել են իրար՝ կրելով նույն ականջօղերն ու թևնոցը: Արդարության համար նշեմ, որ առաջինն այս զարդերը ցուցադրել է Շուշանը, ամիսներ հետո միայն դրանք սկսել է կրել Մայա Պողոսյանը: Համաձայն եմ, իրականում դժվար է պահպանել քո անտահականությունն անընդհատ փոփոխվող նորաձևության աշխարհում, բայց նաև նմանակել մեկը մյուսին ու դառնալ թրենդներին մոլի կերպով հետևող անդեմ զանգվածի մի մասը ևս ճիշտ չէ, մանավանդ այն դեպքում, երբ ոմանց համար գուցե այս աստղերը չափանիշ են ու հնարավոր է՝ նաև ճաշակ թելադրող: Մեծ չափերի զարդերն իրոք խոսում են ազդեցիկության ու հեղինակության մասին, ու մեր աստղերն էլ, հպարտորեն կրելով դրանք, կարծես ասում են. «Տեսե՛ք, ես ունեմ այն, ինչը դուք երբեք չեք ունենա»: Բայց շտապեմ հիասթափեցնել ձեզ, սիրելի աստղեր, դուք չունեք ամենակարևորը՝ ճաշակի ու չափի զգացողություն: Հիմա հարց. ինչո՞ւ չեք փորձում ստեղծել ձեր սեփական ոճն ու ներդաշնակ լինել ինքներդ ձեզ հետ: