Անդրեն ներկայացրել է Նինի Շերմադինիի հետ նոր զուգերգի տեսահոլովակը, որը նկարահանվել է Վրաստանում։ Երգը կոչվում է «Ծաղիկների աշխարհում»։

Նշենք, որ սա Անդրեի եւ վրացի երգչուհու առաջին համագործակցությունը չէ: 2010 թ-ին Անդրեն եւ Նինին որպես դուետ ներկայացան 10+10 հայ-վրացական նախագծի շրջանակներում, իսկ ավելի ուշ ներկայացրեցին իրենց համատեղ տեսահոլովակը՝ «Ով, սիրուն, սիրուն» երգի հիման վրա:

Նյութի աղբյուրը` NEWS.am