Մենք արդեն գրել ենք, որ «Дом 2» հեռուստանախագծի աստղ Օլգա Բուզովան առաջին անգամ մամուլի ասուլիս է տվել, որին ներկայացել է Yves Saint Laurent ապրանքանիշի խստաոճ կոստյումով։ Օլյան հայտնել է իր կրիպտոարժույթի ստեղծման մասին, նաև «Дни» պարբերականի համար մեկնաբանել իր հղիության մասին լուրերը․

«Ես հղի չեմ, այդ մասին պաշտոնապես հայտարարում եմ ձեր պարբերականի միջոցով։ Մի հավատացեք լուրերին ու բամբասանքներին,- հայտնել է Օլյան,- Ես արդեն ավելի քան մեկ տարի մենակ եմ։ Մոռացել եմ, թե ինչ է սեքսը, դրա համար էլ ես իմ ամբողջ չսպառված էներգիան այլ հունով եմ իրացնում։ Ու այսօր դա իմ աշխատանքն է, մարդկանց ամբողջությամբ նվիրվելու իմ ցանկությունը։ Անձնական կյանքի համար ես ժամանակ չունեմ, դրա համար էլ, ավաղ, 32 տարեկանում իմ կողքին տղամարդ չկա,- շարունակում է Օլգան,- Իսկ ես ռոբոտ չեմ, ինձ պետք է, որ իմ կողքին մարդ լինի։ Միայն թե ոչ այնպիսի տղամարդ, որը դեռ պամպերս է հագնում։ Այլ ուժեղ ու համարձակ տղամարդ։ Ես նույնիսկ պատրաստ եմ այն մտքին, որ նա նվազ հաջողակ ու նվազ բարեկեցիկ լինի, քան ես։ Ու այս ամռանը ես կմասնակցեմ ТНТ հեռուստաալիքի ռոմանտիկ շոուին, որտեղ կփնտրեմ իմ սերը։ Ուզում եմ ու սպասում եմ իսկական անկեղծություն, որպեսզի իմ ձեռքից բռնեն, համբուրեն։ Առավել ևս, որ ես այս երկրի ամենացանկալի, ամենապահանջված հարսնացուն եմ։ Իսկ շուտով կդառնամ նաև ամենահարուստ հարսնացուն»։