Այսօր Նազենի Հովհաննիսյանն արդեն անդրադարձել էր այս օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին՝ իր ֆեյսբուքյան էջում:

Սակայն, հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը Instagram-ի իր հետևորդների համար կրկին անդրադարձ է կատարել վերը նշված իրադարձություններին՝ ինչպես ինքն է նշում, կատարելով քաղաքացիական գրառում:

Նազենին գրել է. «Շատերը կարող են համաձայն լինել, կամ ոչ, հավատալ թե լինել թերահավատ... բայց Ժողովրդի էներգիայի ու գիտակցության դեմ փակ դուռ չի մնա։ Վստահ եմ։ Եվ այո, երիտասարդությունն այսօր արթնացնողի դերում է, բոլորիս։ Տարիներ առաջ ինքս ինձ Խոստացել եմ որևէ քաղ. գրառում չանել, ) սա քաղաքացիական էր»:

Իսկ հեշթեգերում հաղորդավարուհին նշել է երիտասարդություն, Հայաստան և 2018 բառերը:

Ավելի վաղ Նազենի Հովհաննիսյանը գրել էր.

«Զզվում եմ քաղաքականությունից, կոչերից, հավաքներից ու պաթոսիկներից (իմից էլ էդ թվում)
ԲԱՅՑ
1. Ցանկացած ուժ ստեղծում է հակաուժ
2.Դե ախր խաղաղ քաղաքացուն չի կարելի բզբզալ
3.քաղաքացիական հարցադրումներին ՔԱՂԱՔԱԿԱՆ պատասխաններ չտալը քաղաքական անգործություն է
4. մարդիկ կարող են ու պիտի այլակարծություն ունենան, որ «կողմից» ուզում է լինեն, դրանից չի կարելի վախենալ կամ չարանալ( բայց դե լուծումներն, անտեր մնա, պետք է տրվեն)
5. Էս շարժումը խոշորացույցի պես ի տես է դնում շատերի կարծիքը, կարիքը, խնդիրը, դա չի կարելի հաշվի չառնել
6.Մեռա ասելով՝ երկխոսության կարիք կա, ոչ թե մենախոսությունների
7. Աստված տա, որ ամեն ինչ ԽԱՂԱՂ լուծում ստանա, ու ստանա!, մարդիկ իրոք հոգնել են անորոշ ու անշարժ խնդիրներից
8. իմ էջը բաց է, և ով դեռ չի հասցրել ինքնահաստատվել, ազատ զգացեք
9. Ու մի խառնեք մարդու գործունեությունն ու էդ պահի ձեր «ճշմարտության» մասին տեսակետը,
ԲԱՑԱՐՁԱԿ ոչինչ չի լինում։
10. Խաղաղություն մեր կես կտոր երկրին, որը «սեյսմիկ» գոտուց ոչ մի կերպ դուրս չի գալիս ցավոք. օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով»։