Երեւանում պաշտոնապես մեկնարկեց ամանորյա տրամադրությունը, իսկ դրա «մեղավորը» գլխավոր տոնածառն էր, որն իր գունավոր լույսերով ազդարարեց ամենակախարդական տոնի՝ Ամանորի սկիզբը: Գլխավոր տոնածառի լույսերի վառման պաշտոնական արարողությունն իսկական հեքիաթի էր նման, որի մասնակիցը դարձան թզուկները, էլֆերն ու հեքիաթային մյուս հերոսները, իսկ միջոցառման սկիզբն իր «կախարդական բանալիով» ազդարարեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Պաշտոնական արարողակարգին հաջորդեց տոնական համերգը, որի ընթացքում ելույթ ունեցան հայկական շոու-բիզնեսի հայտնի երգիչները, այդ թվում՝ Սրբուկը, Գարիկն ու Սոնա Ռուբենյանը, Էրիկը, Արամ mp3-ը, Սոֆի Մխեյանը եւ այլք:

Ներկայացնում ենք մեր տեսանյութն ու ֆոտոռեպորտաժը Հանրապետության հրապարակից: