Մի անգամ Արթուր թագավորին մեկ այլ թագավոր է բռնում և բանտ նետում…


Հետո նա խղճում է նրան և ասում, որ բաց կթողնի թագավորին, եթե նա պատասխանի մի բարդ հարցի…


Արթուր թագավորին մեկ տարի է տրվում պատասխանը գտնելու համար։ Եթե նա չպատասխաներ, կգլխատվեր…


Իսկ հարցը հետևյալն էր. «Ի՞նչ են իրականում ուզում կանայք»…


Մեկ տարի շարունակ թագավորը հարցնում էր իր թագավորության բոլոր կանանց, սակայն ոչ ոք չէր կարողանում նրան ճշգրիտ պատասխան տալ…


Վերջապես նրան ասում են, որ մի ծեր վհուկ կարող է տալ նրան պատասխանը, սակայն նա շատ բարձր գին է պահանջում։ Թագավորն այլ ելք չուներ և գնում է վհուկի մոտ…


Վհուկը ցանկանում էր ամուսնանալ նրա լավագույն ասպետի՝ Հավաինի հետ։ Վհուկը սարսափելի էր՝ ծեր, զզվելի և մեկ ատամով…


Արթուրն ասում է, որ չի կարող ստիպել դա իր ընկերոջը և նախընտրում է մահանալ…


Այնուամենայնիվ, ասպետն ասում է, որ Արթուրի կյանքը կարևոր է թագավորության համար, և ինքը պատրաստ է ամուսնանալ վհուկի հետ։ Դրանից հետո միայն վհուկը պատասխանում է Արթուրի հարցին…


Նա ասում է, որ կանայք ամենից շատը ցանկանում են տնօրինել իրենց սեփական կյանքը…


Դրանից հետո Արթուրի կյանքը փրկվում է, և գալիս է ամուսնության ժամանակը…


Երբ եկավ ամուսնական գիշերը, Հավաինը շունչը պահած մտավ ննջարան։ Նրա աչքի առջև պառկած էր ամենագեղեցիկ կինը, ում նա երբևէ տեսել էր։ Նա զարմացած հարցրեց, թե ինչ է տեղի ունեցել…


Ի պատասխան՝ վհուկն ասաց, որ որպես երախտագիտության նշան նրա լավ վերաբերմունքի դիմաց՝ նա համաձայն է ժամանակի կեսը լինել երիտասարդ գեղեցկուհի, մյուս կեսը՝ պառավ կախարդ…


Հետո նա ասում է, որ ասպետը պետք է ընտրի, թե ինչպիսին նա լինի ցերեկը և ինչպիսին՝ գիշերը…


Ուզո՞ւմ է նա, որ ցերեկն իրեն տեսնեն գեղեցկուհու հետ, իսկ գիշերներն անցկացնի կախարդի գրկում, թե՞ ցերեկները ունենա սարսափելի կին, իսկ գիշերները՝ գեղեցկուհի…


Ասպետը որոշում է այդ ընտրության հնարավորությունը տալ կնոջը։ Այն բանից հետո, երբ վհուկը լսում է դա, ասում է,


որ միշտ կլինի գեղեցկուհի, քանի որ իր ամուսինն իրեն հարգում է և հնարավորություն է տալիս տնօրինելու իր սեփական կյանքը…


Իսկ ո՞րն է այս պատմության խրատը։ Իսկ խրատն այն է, որ կապ չունի, թե ինչպիսին է ձեր կինը՝ գեղեցկուհի, թե կախարդ, խելացի թե հիմար։ Այս ամենով հանդերձ, միևնույն է, նա կախարդ է…