ԱՄՆ ՌԾՈւ-ն եւս մեկ ռազմանավ կուղարկի արեւելյան Միջերկրածով Մերձավոր Արեւելքում լարվածության աճի ֆոնին։

USS Mount Whitney-ն (LCC 20) դուրս է եկել Գաեթայից, որպեսզի միանա USS Gerald R. Ford USS Dwight D. Eisenhower-ի ավիակիր հարվածային խմբին՝ աջակցելու համար ԱՄՆ գործողություններին Միջերկրական ծովի արեւելյան մասում։

ԱՄՆ ՌԾՈւ տվյալներով՝ USS Mount Whitney-ն կառավարման, կապի եւ հետախուզության (C4I) ամենակատարելագործված նավն է, որը երբեւէ գործարկվել է։ Այն եղել է ամերիկացի զինվորականների տակտիկական հրամանատարական կենտրոնը Լիբիայի դեմ 2011թ. գործողությունում։