ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային առաջարկել են խաղալ «Խաղաքարտերի տնակ» հեռուստասերիալում:

Այս մասին հայտնում է ամերիկյան CBS հեռուստաալիքը: Մեծ բիզնեսի ներկայացուցիչների հետ Օբամայի հանդիպման ժամանակ ներկա է գտնվել նաև Netflix մուլտիմեդիայի ղեկավար Ռիդ Հասթինգսը: Նախագահը հետաքրքրվել է, թե արդյոք նա իր հետ չի վերցրել հեռուստասերիալի երկրորդ շրջանի դեռևս չթողարկված սերիաների պատճեններից:
Այդ հեռուստասերիալը շատ մեծ հեղինակություն է վայելում Արևմուտքում: Գլխավոր հերոսները ԱՄՆ նախագահի աշխատակզմի անդամներն են և կոնգրեսականները: «Խաղաքարտերով տնակը» առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությանը մի քանի անվանակարգում: Օբաման մի քանի անգամ լրագրողներին խոստովանել է, որ մեծ հաճույքով է նայում այդ քաղաքական դրաման, երբ ազատ ժամանակ է ունենում:
Ի պատասխան դրա` Հասթինգսը առաջարկել է նախագահին փոքր դեր ստանձնել կինոնկարում: Օբաման ծիծաղելով հրաժարվել է, սակայն նշել է, որ ուրախ կլիներ, եթե Սպիտակ Տանը աշխատանքը ընթանար այնպես, ինչպես ներկայացված է հեռուստասերիալում: Նա նաև հայտարարել է, որ համակրում է «Խաղաքարտերի տնակը» ֆիլմում կոնգրեսմեն Ֆրենկ Անդերվուդին, ում դերը կատարում է Քևին Սփեյսին: