Փարիզում ընթացող «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխությունում Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր «Մանչեսթեր Սիթիի» 23-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդն արժանացավ 2022-2023 թվականների մրցաշրջանում աշխարհի լավագույն ռմբարկուի մրցանակին, որը գերմանացի Գերդ Մյուլերի անվան է։

Անցած մրցաշրջանում Էրլինգ Հոլանդը խփել է 56 գոլ։

Անգլիայի անցած առաջնությունում Հոլանդը 35 խաղում խփել էր 36 գոլ՝ սահմանելով մրցաշարի ռեկորդ։ Չեմպիոնների լիգայի 11 խաղում նա դարձել էր 12 գոլի հեղինակ։