Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի արած արտահայտությանը:

«Հարգելի երկրպագուներ, ուզում եմ նախ և առաջ, ներողություն խնդրել գրանցված 9-1 հաշվի համար: Կարդալով գլխավոր մարզչի, իր իսկ խոսքերի մեկնաբանությունը, որ ինքը նկատի չի ունեցել ֆուտբոլիստներին, այլ նկատի է ունեցել այն մարդկանց, ովքեր չեն մեկնել հավաքականի հետ Իտալիա ու բողոքում է կազմակերպչական հարցերից, ուզում եմ շեշտել, որ ինչ ես խաղում եմ Հայաստանի ազգային հավաքականում, 2007-ից հավաքականը միշտ կազմակերպչական հարցերի խնդիր չի ունեցել:

Իր խոսքերը ապշեցնելու աստիճան անտրամաբանական են: Երբ նա հայտարարում է, որ սա ազգային հավաքական չի այլ ուղղակի հավաքական է և որ գրեթե մի ամբողջ կազմ բացակայում էր ու ասում, որ դա ասելով ի նկատի է ունեցել Ֆեդերացիայի աշխատակազմը: Չեմ կարծում, որ ֆեդերացիայի որևէ աշԽատակից վնասվածք է ունեցել կամ համարվել հիմնական կազմի խաղացող: Ու ընդհանրապես նրա արած մեկնաբանությունը ոչ մի կապ չունի խաղի և առավել ևս 9-1 հաշվի հետ: Իր ասածը իտալերենով շատ ուղիղ թարգմանվեց, որ սա ազգային հավաքական չի, ուղղակի հավական է առանց ֆունդամենտալ (առանցքային ) խաղացողի: Երբևէ չեմ տեսել մի մարզիչ կամ ֆուտբոլիստ, որ խաղի արդյունքը կապի, թե ֆեդերացիայից ով ա մեկնում թիմի հետ, ով` չէ: Նշեմ, որ հավաքականի այլ խաղերի ժամանակ էլ բազմաթիվ լրագրողներ ֆեդերացիայի աշխատակիցներ երբեմն երկրպագուները եղել են մեզ հետ նույն ինքնաթիռում, հյուրանոցում:

Ավելի լավ է խոսի, թե ինչի՞ մեր հավաքականը իր օրոք ամենախոշոր պարտությունը կրեց պատմության մեջ, իսկ, եթե չգիտի, ինչի ավելի լավ է այսքան օր անցել է, գոնե մեկ անգամ ներողություն խնդրեր հայ ազգից ու հայ ժողովրդից այս խայտառակության համար, այլ ոչ թե խոսեր անտրամաբանական բաներ: Եկեք չմոռանանք, որ ընդամենը երկու ամիս առաջ այս նույն հավաքականը լավ հնարավորություն ուներ Եվրոպայի ուղեգիր նվաճելու և հավատում եմ, որ այս կազմը ի զորու է հաջողություններ գրանցելու»,- գրել է Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում: