Ֆուտբոլի Ուզբեկստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սամվել Բաբայանը կստանձնի Չինաստանի առաջնությունը ներկայացնող «Չանչգունգ Յատայ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնը, տեղեկացնում է uz.sputniknews.ru-ն:

Սամվել Բաբայանը դեկտեմբերի 1-ին մեկնել է Չինաստան, որտեղ պայմանագիր կստորագրի «Չանգչունգ Յատայի» հետ:

Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանն Ուզբեկստանի հավաքականը գլխավորել է 2015-2017-ը։

2018 թվականի մարտին Բաբայանը գլխավորել էր Լատվիայի չեմպիոն Յուրմալայի «Սպարտակը»: