Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը առաջատար է «Հոֆենհայմի» հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար քվեարկությունում։

Հունվարի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են նաև ավստրիացի կիսապաշտպան Քրիստոֆ Բաումգարտները և գերմանացի պաշտպան Բենիամին Հյուբները: Ադամյանը ստացել է ձայների 74 տոկոսը։

Լավագույն ֆուտբոլիստին «Հոֆենհայմի» պաշտոնական կայքում անցկացվող քվեարկությունում ընտրում են երկրպագուները:

Հունվարին Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմի» կազմում 2 խաղում դարձել է 1 գոլի հեղինակ: