Իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի բելգիական «Գենտի» հետ դիմակայությունում տարած հաղթանակին:

«Առաջին խաղում տարած դժվարին հաղթանակն օգնեց մեզ դուրս գալ հաջորդ փուլ: Մենք ամեն ինչ արեցինք այս խաղում ևս հաղթելու համար, սակայն ամենակարևորն այն է, որ կարողացանք հաջորդ փուլ դուրս գալ:

Եվրոպայի լիգայում հեշտ մրցակիցներ չկան: Բոլոր թիմերը պատրաստ են պայքար մղել հաջորդ փուլ դուրս գալու համար: Բոլոր թիմերը, որոնք դուրս են եկել փլեյ-օֆֆ, լավ ֆուտբոլ են ցուցադրում թե պաշտպանությունում, և թե հարձակման գծում:

Ինձ համար կարևոր չէ, թե որ դիրքում կխաղամ: Կարևորն այն է, որ կարողանամ օգնել թիմին հաղթանակներ տանել»,- Մխիթարյանի խոսքը փոխանցում է «Ռոմայի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ «Գենտի» դեմ պատասխան հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով: Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ:

Ընդհանուր դիմակայությունում «Ռոման» հաղթանակ տարավ 2:1 հաշվով: