Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Красава» հաղորդաշարի ժամանակ պատմել է, թե ինչու չի մասնակցել Եվրոպա լիգայի` Բաքվում կայացած խաղին:


Հաղորդման հեղինակը հիշեցրել է, որ Մխիթարյանի անվտանգությունը ադրբեջանական կողմը պարտավորվել էր ապահովել: Մխիթարյանը պատասխանել է, որ չի ցանկացել ռիսկի դիմել և վտանգել կյանքը։

«Ես ստացել եմ բազմաթիվ սպառնալիքներ սոցցանցերում, մեկնաբանություններում»,- ասել է Մխիթարյանը: