Կատալոնական «Բարսելոնան» ու Թուրինի «Յուվենտուսը» համաձայնության են եկել ֆուտբոլիստների փոխանակություն իրականացնելու շուրջ, տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը:

Իսպանիայի չեմպիոնի բրազիլացի կիսապաշտպան Արթուր Ռամոսը կտեղափոխվի «Յուվենտուս», իսկ բոսնիացի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը կտեղափոխվի «Բարսելոնա»:

23-ամյա Արթուր Ռամոսը «Բարսելոնա» է տեղափոխվել 2018 թվականին բրազիլական «Գրեմիոյից»: «Բարսելոնան» նրա դիմաց վճարել էր 30 միլիոն եվրո:

30-ամյա Պյանիչը «Յուվենտուս» է տեղափոխվել 2016 թվականին «Ռոմայից»: