Հայաստանի հավաքականի ու «Տոբոլի» ֆուտբոլիստներ Արման Հովհաննիսյանը և Պետրոս Ավետիսյանը նկարահանվել են ղազախական ակումբի պաշտոնական ալիքի հաղորդման մեջ: Ավետիսյանը և Հովհաննիսյանը պատասխանել են մեկը մյուսի հարցերին:

Հիշեցնենք, որ «Տոբոլը» Ղազախստանի առաջնությունում 4 խաղից հետո 7 միավորով 6-րդ տեղում է: Օգոստոսի 25-ին թիմը կընդունի «Աստանային», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը: