Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում դեկտեմբերին 7-ին տեղի կունենա Քաթարում կայանալիք 2022թ․ ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը, որը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին:

Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի հաղթողի կոչումը նվաճած Հայաստանի հավաքականը եվրոպական գոտու 5-րդ զամբյուղում է։


Եվրոպական գոտու 55 հավաքականներից ԱԱ-2022-ի ուղեգիր են նվաճելու 13-ը․ 10 խմբերի հաղթողները, անցումային փուլի 6 զույգերի հաղթողները։ Անցումային հանդիպումներին կմասնակցեն 10 խմբերում երկրորդ տեղը գրաված թիմերն ու 2020-2021թթ․ Ազգերի լիգայի երկու լավագույնները։

Առաջին զամբյուղ․ Բելգիա, Ֆրանսիա, Անգլիա, Պորտուգալիա, Իսպանիա, Իտալիա, Խորվաթիա, Դանիա, Գերմանիա, Հոլանդիա։

Երկրորդ զամբյուղ․ Շվեյցարիա, Ուելս, Լեհաստան, Շվեդիա, Ավստրիա, Ուկրաինա, Սերբիա, Թուրքիա, Սլովակիա, Ռումինիա։

Երրորդ զամբյուղ․ Ռուսաստան, Հունգարիա, Իռլանդիա, Չեխիա, Նորվեգիա, Հյուսիսային Իռլանդիա, Իսլանդիա, Շոտլանդիա, Հունաստան, Ֆինլանդիա։

Չորրորդ զամբյուղ․ Բոսնիա-Հերցեգովինա, Սլովենիա, Չեռնոգորիա, Հյուսիսային Մակեդոնիա, Ալբանիա, Բուլղարիա, Իսրայել, Բելառուս, Վրաստան, Լյուքսեմբուրգ։

5-րդ զամբյուղ․ Հայաստան, Կիպրոս, Ֆարերյան կղզիներ, Ադրբեջան, Էստոնիա, Կոսովո, Ղազախստան, Լիտվա, Լատվիա, Անդորրա։

6-րդ զամբյուղ․ Մալթա, Մոլդովա, Լիխտենշտեյն, Ջիբրալթար, Սան Մարինո։