Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմար Ժունիորը նոր հրապարակում է կատարել Ինստագրամի իր պաշտոնական էջում:

«Շուտով կհանդիպենք, իմ ընկեր»,- իր նախկին խաղընկեր Լիոնել Մեսիի հետ լուսանկարը վերնագրել է 28-ամյա Նեյմարը:


Ավելի վաղ ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը հայտարարել էր, որ հույս ունի, որ հաջորդ մրցաշրջանում խաղալու է Մեսիի կողքին:

Հիշեցնենք, որ 2020 թվականի ամռանը Մեսին ցանկություն էր հայտնել հեռանալ «Բարսելոնայից», սակայն նրա ծառայություններով հետաքրքրվող «Մանչեսթեր Սիթին» չկարողացավ համաձայնության գալ կատալոնական թիմի հետ:

 
 
 
Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от ene10ta Érre