Իտալիայի A Սերիայում հանդես եկող ֆուտբոլիստները միացել են KeepRacismOut ակցիային: Ռասիզմի դեմ պայքարին ուղղված տեսահոլովակում նկարահանվել է նաև Հայաստանի ազգային հավաքականի ու «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ այս օրերին 32-ամյա ֆուտբոլիստը վերականգնվում է վնասվածքից և բաց կթողնի 3-4 շաբաթ: Մխիթարյանը մարտի 11-ին վնասվածք էր ստացել ուկրաինական «Շախտյորի» դեմ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում (3:0) և փոխարինվել էր 35-րդ րոպեին: Իտալիայի ընթացիկ առաջնությունում հայ կիսապաշտպանը մասնակցել է 22 խաղի և դարձել 9 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ: