Մադրիդի «Ռեալի» տնային ստադիոն «Սանտիագո Բերնաբեուում» հրդեհ է բռնկվել շինարարական աշխատանքների ընթացքում, հայտնում է El Mundo-ն:


Հրդեհը բռնկվել է ստադիոնի աշտարակներից մեկում ձայնամեկուսիչ նյութի տեղադրման ժամանակ: Աշխատակիցներն անմիջապես մարել են կրակը:

Հիշեցնենք, որ «Սանտիագո Բերնաբեու» ստադիոնը վերակառուցման փուլում է այս շրջանում: Աշխատանքները կավարտվեն 2022 թվականին: Այս մրցաշրջանում «Ռեալը» տնային խաղերն անցկացնում էր «Ալֆրեդո Դի Ստեֆանո» ստադիոնում: