Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը կողմնորոշվել է ապագայի հարցում, տեղեկացնում է Marca-ն:

Իսպանացի պաշտպանը հայտնել է Արքայական ակումբի հետ գործող պայմանագիրը երկարաձգելու ցանկություն: 35-ամյա ֆուտբոլիստը հույս ունի կնքել 2 տարվա պայմանագիր: «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը դեռ չի որոշել, թե արդյոք ակումբը կերկարաձգի իպանացու հետ պայմանագիրը:


Հիշեցնենք, որ Ռամոսի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև այս տարվա հունիսի 30-ը։ Ընթացիկ մրցաշրջանում նա «Ռեալի» կազմում մասնակցել է 21 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։