ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Եվրո-2020-ի 1/8 եզրափակիչի երկրորդ խաղային օրվա լավագույն դրվագը: Առանձնացվել է Բելգիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուայի մասնակցությամբ դրվագը, որտեղ նա շրջանցել էր Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուին: Այդ դրվագից 22 վայրկյան անց բելգիացիները խփել էին հանդիպման միակ գոլը:


Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի քառորդ եզրափակիչում Բելգիայի հավաքականը հուլիսի 2-ին Մյունխենում կմրցի Իտալիայի թիմի հետ: Պայքարը լքած Պորտուգալիայի հավաքականը Եվրոպայի գործող չեմպիոնն է:

 

 
 
 
View this post on Instagram

A post shared by UEFA EURO 2020 (@euro2020)