«Ռոմայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի առաջնության մեկնարկային տուրում «Ֆիորենտինայի» նկատմամբ հաղթանակից հետո գրառում է արել Թվիթերում։

«Առաջին հանդիպումն ու առաջին հաղթանակը․․․ Եկեք, սկսենք Ա Սերիան»,- գրել է Մխիթարյանը։

Հիշեցնենք, որ «Ռոման» տանը «Ֆիորենտինային» հաղթել է 3։1 հաշվով, Մխիթարյանը խփել է թիմի առաջին գոլը Ա Սերիայի նոր մրցաշրջանում։