Թուրինի «Յուվենտուսից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պայմանագիր է կնքել անգլիական ակումբի հետ, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

36-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է 2 տարով և ունի ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն:

««Մանչեսթեր Յունայթեդն» առանձնահատուկ տեղ ունի իմ սրտում: Ինձ համար շատ հաճելի էր այսպիսի աջակցություն ստանալ իմ տեղափոխության մասին հայտարարությունից հետո: Անհամբերությամբ եմ սպասում, թե երբ դարձյալ կկարողանամ խաղալ «Օլդ Տրաֆորդում» և տեսնել բոլոր երկրպագուներին: Հուսով եմ՝ մեզ սպասում է հաջող մրցաշրջան, երբ հավաքականների խաղերից հետո միանամ թիմին»,- պայմանագիր կնքելուց հետո ասել է Ռոնալդուն:

Բրիտանական մամուլի համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդում» պորտուգալացու տարեկան աշխատավարձը կկազմի 29 միլիոն եվրո: «Յուվենտուսում» նա ստանում էր տարեկան 31 միլիոն եվրո:

«Յուվենտուսը» պաշտոնապես հայտարարել է, որ 5 տարվա ընթացքում անգլիական ակումբը 15 միլիոն եվրո կվճարի Ռոնալդուի տրանսֆերի դիմաց: Այդ գումարը կարող է ավելանալ ևս 8 միլիոնով՝ կախված նրա ելույթներից:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն 2003-2009-ին ևս խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդում», որի կազմում անցկացրել է 292 հանդիպում և դարձել 118 գոլի հեղինակ: Նա նաև հասցրել է 4 տարի խաղալ մանչեսթերցիների 48-ամյա գլխավոր մարզիչն Ուլե-Գունար Սուլշերի հետ։ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պորտուգալացին դարձել է Անգլիայի եռակի չեմպիոն, Անգլիայի գավաթակիր, Անգլիական լիգայի կրկնակի գավաթակիր, Անգլիայի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի հաղթող ու աշխարհի ակումբային չեմպիոն։

Ռոնալդուն 2018-ի ամռանն էր միացել «Յուվենտուսին», որի կազմում երկուական անգամ նվաճեց Իտալիայի չեմպիոնի եւ սուպերգավաթակրի կոչումները, մեկ անգամ՝ Իտալիայի գավաթը։ Իտալական ակումբի կազմում հարձակվողն անցկացրել է 133 հանդիպում ու դարձել 101 գոլի հեղինակ: Կարիերայի ընթացքում նա հանդես է եկել նաև Լիսաբոնի «Սպորտինգում» (2002-2003) և Մադրիդի «Ռեալում» (2009-2018):

Թուրինի «Յուվենտուսից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պայմանագիր է կնքել անգլիական ակումբի հետ, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է 2 տարով և ունի ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն: ««Մանչեսթեր Յունայթեդն» առանձնահատուկ տեղ ունի իմ սրտում: Ինձ համար շատ հաճելի էր այսպիսի աջակցություն ստանալ իմ տեղափոխության մասին հայտարարությունից հետո: Անհամբերությամբ եմ սպասում, թե երբ դարձյալ կկարողանամ խաղալ «Օլդ Տրաֆորդում» և տեսնել բոլոր երկրպագուներին: Հուսով եմ՝ մեզ սպասում է հաջող մրցաշրջան, երբ հավաքականների խաղերից հետո միանամ թիմին»,- պայմանագիր կնքելուց հետո ասել է Ռոնալդուն: Բրիտանական մամուլի համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդում» պորտուգալացու տարեկան աշխատավարձը կկազմի 29 միլիոն եվրո: «Յուվենտուսում» նա ստանում էր տարեկան 31 միլիոն եվրո: «Յուվենտուսը» պաշտոնապես հայտարարել է, որ 5 տարվա ընթացքում անգլիական ակումբը 15 միլիոն եվրո կվճարի Ռոնալդուի տրանսֆերի դիմաց: Այդ գումարը կարող է ավելանալ ևս 8 միլիոնով՝ կախված նրա ելույթներից: Հիշեցնենք, որ Ռոնալդուն 2003-2009-ին ևս խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդում», որի կազմում անցկացրել է 292 հանդիպում և դարձել 118 գոլի հեղինակ: Նա նաև հասցրել է 4 տարի խաղալ մանչեսթերցիների 48-ամյա գլխավոր մարզիչն Ուլե-Գունար Սուլշերի հետ։ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պորտուգալացին դարձել է Անգլիայի եռակի չեմպիոն, Անգլիայի գավաթակիր, Անգլիական լիգայի կրկնակի գավաթակիր, Անգլիայի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի հաղթող ու աշխարհի ակումբային չեմպիոն։ Ռոնալդուն 2018-ի ամռանն էր միացել «Յուվենտուսին», որի կազմում երկուական անգամ նվաճեց Իտալիայի չեմպիոնի եւ սուպերգավաթակրի կոչումները, մեկ անգամ՝ Իտալիայի գավաթը։ Իտալական ակումբի կազմում հարձակվողն անցկացրել է 133 հանդիպում ու դարձել 101 գոլի հեղինակ: Կարիերայի ընթացքում նա հանդես է եկել նաև Լիսաբոնի «Սպորտինգում» (2002-2003) և Մադրիդի «Ռեալում» (2009-2018):