Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ՀՖՖ TV-ի հետ զրույցում խոսել է թիմի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ աշխատանքի, աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարում խաղալու երազանքի, հավաքականի նորեկների ներուժի եւ ազգային թիմում նոր մոտիվացիայի մասին։

Հայաստանի հավաքականը Սկոպյեում պատրաստվոըմ է 2022թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի J խմբի չորրորդ տուրի հանդիպման։

Հյուսիսային Մակեդոնիա - Հայաստան խաղը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:

Հաջորդ 2 ընտրական խաղերում Խոակին Կապառոսի գլխավորած թիմը կմրցի Գերմանիայի (սեպտեմբերի 5) ու Լիխտենշտեյնի (սեպտեմբերի 8) հավաքականների հետ: