Օսլոյում շարունակվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությանն այսօր մրցագորգ դուրս կգան ևս 2 հայ ըմբիշներ: 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակչից, որտեղ կհանդիպի ամերիկացի Դալտոն Ռոբերտսի հետ: 130 կգ քաշային Դավիթ Օվասափյանը պայքարը կսկսի որակավորման փուլից, նրա մրցակիցը ճապոնացի Արատա Սոնոդան է:

Հիշեցնենք, որ այսօր Մալխաս Ամոյանը կգոտեմարտի ոսկե մեդալի համար, Նորայր Հախոյանը՝ բրոնզի համար, իսկ Գեղամ Թորգոմյանն անցկացնելու է սփոփիչ գոտեմարտեր: