ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռումինիա-Հայաստան, տխուր պատկեր, դրական սպասումների զրոյացում... Առհասարակ չի կարող պատահել այնպես, որ խմբում 2-րդ տեղի մյուս հավակնորդները հեշտությամբ հաղթեն խմբի ետնապահին, որին մեր հավաքականը կամ հաղթում է պատահական ինքնագոլով, կամ «վաստակած» ոչ ոքի է խաղում ու սրանից հետո էլ դեռ մտքներովս անցնում է ու հաշվում ենք, գումարում ենք, գցում բռնում ենք, որ 2-րդ տեղի հավակնորդ ենք... թվաբանորեն այո՛, գործնականում ո՛չ: Տղաներն անհատապես անում են ամեն բան, և որևէ խնդիր չկա այստեղ, սխալը համակարգային է, Կապառոսը սպառել է իրեն... ընդ որում՝ ժամանակից շուտ ու ոչ ճիշտ պահին... Կուզենամ սխալված լինեմ, անկեղծորեն»: