«Բարսելոնայի» նախկին խաղացող, ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին առաջին անգամ մեկնաբանել է նախկին թիմակից Չավիի նշանակումը կատալոնական ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում։

«Չավին մանկուց գիտի ակումբը, նա մարզիչ է, որն ամեն ինչ հրաշալի գիտի թիմի մասին։ Նա շատ կարեւոր մարդ է երիտասարդ ֆուտբոլիստների համար։ Ես չեմ կասկածում, որ Չավին կստիպի «Բարսելոնային» հզորանալ»,- Մեսիի խոսքը մեջբերում է Marca-ն։


41-ամյա Չավիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։ Նա ակումբի գլխավոր թիմում հանդես է եկել 1998-2015 թվականներին։