Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում մրցահարթակ են դուրս եկել 89 կգ քաշային ծանրորդները:

Հայաստանը ներկայացնում է Անդրանիկ Կարապետյանը և առայժմ փայլուն է հանդես գալիս: Առաջին վարժությունից հետո հայ մարզիկը առաջին տեղում է: Անդրանիկ սանձել է 167, 172 և 175 կգ-ոց ծանրաձողերը և վստահորեն զբաղեցնում է առաջին հորիզոնականը: Երկրորդ տեղում 171 կգ արդյունքով վրացի Ռեվազ Դավիթաձեն է, երրորդ տեղում կորեացի Յու Դոնգջուն՝ 167 կգ արդյունքով:

Այսպիսով՝ Անդրանիկը արդեն ունի փոքր ոսկե մեդալ: Մրցումները շարունակվում են: