Պեկինում այսօր մեկնարկում են ձմեռային Օլիմպիական խաղերը: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Ազգային մարզադաշտում: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն ժամանել է Պեկին, սակայն Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ավստրալիան, Նիդերլանդները, Դանիան և այլ երկրներ բոյկոտել են Օլիմպիադայի բացումը՝ Չինաստանում մարդու իրավունքների խախտումների պատճառով: