Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ ղազախական «Աստանայի» պաշտպան Կամո Հովհաննիսյանը հայր է դառնալու: Այս մասին նա հայտնել է Ինստագրամում:

Անցած տարի ամուսնացած ֆուտբոլիստը ուրախալի լուրով նախ՝ կիսվել է ինստագրամի սթորի բաժնում, ապա՝ առանձին հրապարակում կատարել:


Ավելի ուշ Կամո Հովհաննիսյանը Ինստագրամի գլխավոր ֆուտբոլային լուսանկարը փոխել է ընտանեկան լուսանկարով:

Ղազախական «Կայրաթից» «Աստանա» տեղափոխված ֆուտբոլիստը ամուսնացել է 2021 թվականի սկզբին: