Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մարտի 29-ին Օսլոյում ընկերական հանդիպում կանցկացնի Նորվեգիայի հավաքականի հետ։

Բուքմեյքերները ֆավորիտ են համարում նորվեգացիներին, որոնց հաղթանակի գործակիցը 1․30 է։ Իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 9․00, ոչ ոքի արդյունքինը՝ 5․00 գործակցով։


Նորվեգիա - Հայաստան հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։00-ին։ Մրցավարների խումբը կլինի Դանիայից։ Գլխավոր մրցավարն է Մադս-Քրիստոֆեր Քրիստոֆերսենը։

Նախկինում թիմերը հանդիպել են երկու անգամ։ 2000թ․ սեպտեմբերին տեղի ունեցած աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի արտագնա խաղում Հայաստանի թիմը խաղացել է ոչ ոքի՝ 0։0։ 2001թ․ հոկտեմբերին Երեւանում տեղի ունեցած նույն ընտրական մրցաշարի պատասխան խաղում Հայաստանի հավաքականը պարտվել է 1։4 հաշվով։