Իսպանիայի եւ Շոտլանդիայի հավաքականները նվաճեցին Եվրո-2024-ի եզրափակիչ փուլի ուղեգրեր։

Խմբային մրցաշարի 8-րդ տուրում Իսպանիայի հավաքականը 1:0 հաշվով հաղթեց Նորվեգիայի թիմին եւ 6 խաղից հետո 15 միավորով առաջինն է։ Նույնքան միավոր ունի երկրորդ տեղում գտնվող Շոտլանդիան։


Նորվեգիան 7 խաղից հետո 10 միավորով երրորդն է։

D խմբում Թուրքիայի հավաքականը 4:0 հաշվով առավելության հասավ Լատվիայի թիմի նկատմամբ եւ 7 խաղից հետո 16 միավորով առաջատարն է՝ ապահովելով եզրափակիչ մրցաշարի ուղեգիր։

Ուելսի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց խորվաթներին եւ 6 խաղից հետո 10 միավորով բարձրացավ երկրորդ տեղ։ Նույնքան միավոր ունի երրորդ տեղ նահանջած Խորվաթիան։

Եվրո-2024, ընտրական փուլ, 8-րդ տուր

A խումբ

Նորվեգիա - Իսպանիա՝ 0:1 (տեսանյութ)

Գավի, 49

Վրաստան - Կիպրոս՝ 4:0

Օթար Քիթեիշվիլի, 46, Խվիչա Կվարացխելիա, 58, Լեւան Շենգելիա, 82, Ժորժ Միկաուտաձե, 90+5, 11

Մրցաշարային դրություն․ Իսպանիա (6 խաղ)՝ 15 միավոր, Շոտլանդիա (6 խաղ)՝ 15, Նորվեգիա (7 խաղ)՝ 10, Վրաստան (6 խաղ)՝ 7, Կիպրոս (7 խաղ)՝ 0:

D խումբ

Թուրքիա - Լատվիա՝ 4:0

Յունուս Ակգյուն, 58, Ջենք Թոսուն, 83, 90+2, Կերեմ Աքթյուրքօղլու, 88

Ուելս - Խորվաթիա՝ 2։1 (տեսանյութ)

Հարի Ուիլսոն, 47, 60 - Մարիո Պաշալիչ, 75

Մրցաշարային դրություն․ Թուրքիա (7 խաղ)՝ 16 միավոր, Ուելս (6 խաղ)՝ 10, Խորվաթիա (6 խաղ)՝ 10 միավոր, Հայաստան (6 խաղ)՝ 7, Լատվիա (7 խաղ)՝ 3:

E խումբ

Լեհաստան - Մոլդովա՝ 1:1

Կարոլ Սվիդերսկի, 53 - Յոն Նիկոլեեսկու, 26

Չեխիա - Ֆարերյան կղզիներ՝ 1:0 (տեսանյութ)

Թոմաշ Սոուչեկ, 76, 11մ

Մրցաշարային դրություն․ Ալբանիա (6 խաղ)՝ 13 միավոր, Չեխիա (6 խաղ)՝ 11, Լեհաստան (7 խաղ)՝ 10, Մոլդովա (6 խաղ)՝ 9, Ֆարերյան կղզիներ (7 խաղ)՝ 1:

I խումբ

Շվեյցարիա - Բելառուս՝ 3:3 (տեսանյութ)

Շերդան Շաքիրի, 28, Մանուել Ականջի, 89, Զեկի Ամդունի, 90 – Մաքս Էբոն, 61, Դենիս Պոլյակով 69, Դմիտրի Անտիլեւսկի, 84

Ռումինիա - Անդորրա՝ 4:0

Նիկոլաե Ստանչու, 23, Յանիս Հաջի, 28, Ռեզվան Մարին, 44, 11մ, Ֆլորինել Կոման, 50

Կոսովո - Իսրայել՝ տեղափոխվել է նոյեմբերի 15

Մրցաշարային դրություն․ Ռումինիա (8 խաղ)՝ 16, Շվեյցարիա (7 խաղ)՝ 15 միավոր, Իսրայել (6 խաղ)՝ 11, Կոսովո (7 խաղ)՝ 7, Բելառուս (8 խաղ)՝ 6, Անդորրա (8 խաղ)՝ 2: