Ֆուտբոլի Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է վերջնական կազմը, որը կմասնակցի Հայաստանի թիմի դեմ Ազգերի լիգայի B լիգայի առաջին խմբի երրորդ տուրի հանդիպմանը։

Ուկրաինա - Հայաստան խաղը տեղի կունենա Լեհաստանի Լոձ քաղաքում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 17։00-ին։

Ուկրաինայի հավաքական

Դարպասապահներ․ Անդրեյ Լունին («Ռեալ Մադրիդ»), Անդրեյ Պյատով («Շախտյոր Դոնեցկ»), Դմիտրի Ռիզնիկ («Վորսկլա Պոլտավա»)։

Պաշտպաններ․ Վալերի Բոնդար («Շախտյոր Դոնեցկ»), Տարաս Կաչարաբա («Սլավիա Պրահա»), Դենիս Պոպով («Դինամո Կիեւ»), Իլյա Զաբարնի («Դինամո Կիեւ»), Վիտալի Միկոլենկո («Էվերտոն»), Ալեքսանդր Կարավաեւ («Դինամո Կիեւ»), Նիկոլայ Մատվիենկո («Շախտյոր Դոնեցկ»)։

Կիսապաշտպաններ․ Սերգեյ Սիդորչուկ («Դինամո Կիեւ»), Դանիիլ Իգնատենկո («Բորդո»), Անդրեյ Յարմոլենկո («Վեստ Հեմ»), Ռուսլան Մալինովսկի («Ատալանտա»), Նիկոլայ Շապարենկո («Դինամո Կիեւ»), Միխայիլ Մուդրիկ («Շախտյոր Դոնեցկ»), Վիկտոր Ցիգանկով («Դինամո Կիեւ»), Ալեքսանդր Զինչենկո («Մանչեսթեր Սիթի»), Ալեքսանդր Պիխալենոկ («Դնիպրո-1»), Ալեքսանդր Զուբկով («Ֆերենցվարոշ»)։

Հարձակվողներ․ Ռոման Յարեմչուկ («Բենֆիկա»), Արտյոմ Դովբիկ («Դնիպրո-1»), Դանիիլ Սիկան («Հանզա Ռոստոկ»)։