Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է չեմպիոնական մրցավազքը Լա Լիգայում։

«Մենք հետ ենք առաջատարից 5 միավոր, պետք է շատ աշխատել։ «Բարսելոնան» շատ լավ է խաղում, բայց դեռ շատ հանդիպումներ կան մինչեւ մրցաշրջանի ավարտը։


Հունվարը բարդ եւ կասկածելի ստացվեց մեր թիմի համար, բայց սկսում ենք ավելի լավ խաղալ։ Մենք կպայքարենք մինչեւ վերջ»,- Անտելոտիի խոսքը մեջբերում է Football Espana-ն։

18 տուրից հետո «Ռեալը» 42 միավորով երկրորդ տեղում է։ «Բարսելոնան» ունի 47 միավոր։