Goal.com-ը ներկայացրել է 2022-2023 թվականների մրցաշրջանի աշխարհի լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մրցանակի հավակնորդների տասնյակը՝ առաջին անգամ ներառելով Իտալիայի առաջնության առաջատար «Նապոլիի» նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմենին եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդին։

  1. Լիոնել Մեսի (ՊՍԺ, Արգենտինա)
  2. Կիլիան Մբապե (ՊՍԺ, Ֆրանսիա)
  3. Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի», Նորվեգիա)
  4. Ռոբերտ Լեւանդովսկի («Բարսելոնա», Լեհաստան)
  5. Նեյմար (ՊՍԺ, Բրազիլիա)
  6. Մարկուս Ռեշֆորդ («Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա)
  7. Վինիսիուս Ժունիոր («Ռեալ», Բրազիլիա)
  8. Խվիչա Կվարացխելիա («Նապոլի», Վրաստան)
  9. Վիկտոր Օսիմեն («Նապոլի», Նիգերիա)
  10. Ջամալ Մուսիալա («Բավարիա», Գերմանիա)