«Կրասնոդարի» հարձակվող Մոզես Կոբնանը Sport24-ի թղթակցին տված հարցազրույցում իր կարծիքն է հայտնել թիմակից, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ապագայի մասին։

«Սպերցյանը շատ լավ ֆուտբոլիստ է, բարձր մակարդակի։ Նա հիանալի տեխնիկա ունի։ Համոզված եմ, որ եթե հնարավոր լիներ խաղալ եվրոպական մրցաշարերում, Էդուարդն իրեն լավ կդրսևորեր։ Հավատացեք ինձ, նա պատմություն կգրեր եվրագավաթներում: Ես իսկապես այդպես եմ կարծում»,- ասել է նիգերիացի ֆուտբոլիստը:

Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա Սպերցյանը 22 խաղում դարձել է 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։