Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում մարտի 7-ին կմեկնարկեն 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումները։ Այս շաբաթ տեղի կունենա չորս հանդիպում։ Առաջին օրը պորտուգալական «Բենֆիկան» կընդունի բելգիական «Բրյուգեին», Լոնդոնի «Չելսին»՝ Դորտմունդի «Բորուսիային»։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղ


«Բենֆիկա» - «Բրյուգե»՝ 00:00 (Երեւանի ժամանակ), (առաջին խաղ՝ 2:0)

«Չելսի» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 00:00 (առաջին խաղ՝ 0:1)

Մարտի 8

«Բավարիա» - ՊՍԺ՝ 00:00 (մարտի 9), (առաջին խաղ՝ 1:0)

«Տոտենհեմ» - «Միլան»՝ 00:00 (առաջին խաղ՝ 0:1)