Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Բավարիա» - ՊՍԺ հանդիպման ավարտից հետո խաղադաշտում փարիզյան թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի վրա երկրպագու է հարձակվել։ Նրան հաջողվել է տրիբունայից հասնել խաղադաշտ եւ ցատկել Մեսիի ուղղությամբ։ Անվտանգության աշխատակիցները վերջին պահին բռնել են կարգազանցին։

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն Մյունխենում տեղի ունեցած պատասխան խաղում պարտվել է 0:2 հաշվով եւ դուրս մնացել պայքարից։ Առաջին խաղում «Բավարիան» հաղթել էր 1:0 հաշվով։


ՊՍԺ-ն երկրորդ մրցաշրջանում անընդմեջ չկարողացավ դուրս գալ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ։