Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում մարտի 25-ին կավարտի առաջին տուրը։ Մեկնարկային հանդիպումները կանցկացնեն A, D և I խմբերում ընդգրկված թիմերը։

Հայաստանի հավաքականն ուկրաինացի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի ղեկավարությամբ Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Թուրքիայի հավաքականին։ Խաղը կմեկնարկի 21:00-ին։


Եվրո-2024, ընտրական մրցաշար, առաջին տուր

A խումբ

Շոտլանդիա - Կիպրոս՝ 18:00 (Երեւանի ժամանակ)

Իսպանիա - Նորվեգիա՝ 23:45

D խումբ

Հայաստան - Թուրքիա՝ 21:00

Խորվաթիա - Ուելս՝ 23:45

I խումբ

Բելառուս - Շվեյցարիա՝ 21:00

Իսրայել - Կոսովո՝ 21:00

Անդորրա - Ռումինիա՝ 23:45