Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրը» երկու տարվա պայմանագիր է առաջարկել Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին, հաղորդում է Marca-ն։ «Ալ Նասրը» պատրաստ է երկու մրցաշրջանի համար ֆրանսիացի մասնագետին վճարել 120 միլիոն եվրո։

Բանակցություններին մասնակցում է նաեւ «Ալ Նասրի» 38-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը Զիդանի ղեկավարությամբ խաղացել է Արքայական ակումբում։ Ռոնալդուն փորձում է համոզել Զիդանին ընդունել «Ալ Նասրի» առաջարկը։


Ապրիլի 13-ին «Ալ Նասրը» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրել էր ֆրանսիացի Ռուդի Գարսիային։ Ժամանակավոր մարզիչ է նշանակվել ակումբի երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ, խորվաթ Դինկո Իլիչիչը։