Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 65 կգ քաշային կարգի եզրափակիչի տեսանյութը։

Չեմպիոն էր հռչակվել Հայաստանի ներկայացուցիչ Վազգեն Թեւանյանը, որը 12:1 հաշվով հաղթել էր բուլղարացի Միքայ Սալիմ Նաիմին։


23-ամյա Թեւանյանը մարզական կարիերայում առաջին մեծ հաղթանակին հասավ մեծահասակների Եվրոպայի առաջնություններում: