Ֆուտբոլի Նիդեռլանդների ազգային հավաքականը 118 տարում առաջին անգամ տանն անցկացրած պաշտոնական խաղում բաց թողեց 4 գոլ, հաղորդում է Opta-ն։

Ռոտերդամում տեղի ունեցած Ազգերի լիգայի կիսաեզրափակիչում հոլանդացիները լրացուցիչ ժամանակում պարտվել էին Խորվաթիայի թիմին 2:4 հաշվով։ Հիմնական ժամանակն ավարտվել էր 2:2 հաշվով։

Լրացուցիչ ժամանակում խորվաթները երկու գոլ էլ խփեցին եւ եզրափակիչում կմրցեն Իտալիայի եւ Իսպանիայի հավաքականների դիմակայության հաղթողի հետ։