Ֆուտբոլային Եվրո-2024-ի պաշտոնական էջերը սոցիալական ցանցերում ներկայացրել են Հայաստանի հավաքականի գոլային գրոհը Ուելսի դեմ խաղում՝ որակելով այն «սենսացիոն»։

Հանդիպման 66-րդ րոպեին ռուսական «Կրասնոդարի» պաշտպան Գեորգի Հարությունյանը սեփական կիսադաշտից փոխանցում կատարեց ամերիկյան «Քոլամբուս Քրյուի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանին, որը մեկ հպումով գնդակը հասցրեց Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսին, նա էլ ընթացքից կատարած հարվածով գրավեց «Լեսթեր Սիթին» ներկայացնող Դենի Ուորդի պաշտպանած դարպասը՝ հաշիվը դարձնելով 3:1։

Հայաստանի հավաքականն Ուելսի թիմի նկատմամբ առավելության էր հասել 4:2 հաշվով։