Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում շարունակվում են երրորդ տուրի հանդիպումները։

G խմբում Լիտվայի հավաքականն ընդունեց բուլղարացիներին։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

J խմբում Լյուքսեմբուրգը տանը մրցեց Լիխտենշտեյնի թիմի հետ եւ առավելության հասավ 2:0 հաշվով։

Եվրո-2024, ընտրական փուլ, երրորդ տուր

G խումբ

Լիտվա - Բուլղարիա՝ 1:1

Էդվինաս Գիրդվայնիս, 15 - Մարին Պետկով, 27

Հեռացում՝ Յուստաս Լասիցկաս (Լիտվա), 17

Չեռնոգորիա - Հունգարիա՝ 20:00 (Երեւանի ժամանակ)

Մրցաշարային դրություն․ Սերբիա (2 խաղ)՝ 6 միավոր, Հունգարիա (1 խաղ)՝ 3, Չեռնոգորիա (2 խաղ)՝ 3, Բուլղարիա (3 խաղ)՝ 1, Լիտվա (2 խաղ)՝ 1։

J խումբ

Լյուքսեմբուրգ - Լիխտենշտեյն՝ 2:0

Դանել Սինանի, 59, Ժերսոն Ռոդրիգեշ, 89

Պորտուգալիա - Բոսնիա եւ Հերցեգովինա՝ 22:45

Իսլանդիա - Սլովակիա՝ 22:45

Մրցաշարային դրություն․ Պորտուգալիա (2 խաղ)՝ 6 միավոր, Սլովակիա (2 խաղ)՝ 4, Լյուքսեմբուրգ (3 խաղ)՝ 4, Բոսնիա-Հերցեգովինա (2 խաղ)՝ 3, Իսլանդիա (2 խաղ)՝ 3, Լիխտենշտեյն (3 խաղ)՝ 0։