Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ռեգբիի Ֆրանսիայի առաջնության չեմպիոնի տիտղոսը նվաճած «Թուլուզի» հանդերձարանում շնորհավորել է ոսկե մեդալակիրներին եւ մեկ շիշ գարեջուր խմել։

«Թուլուզը» վճռական խաղում 29:26 հաշվով հաղթել է «Լա Ռոշելին» եւ 22-րդ անգամ նվաճել Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը։