Իտալական «Ինտերի» կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյանն ու Մարսելո Բրոզովիչը հայտնվել են Սաուդյան Արաբիայի առաջնության մի շարք ակումբների տրանսֆերային թիրախում, հայտնում է Calciomercato-ն: Աղբյուրը չի նշել այդ ակումբներին:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականի նախկին ավագի գործակալ Ռաֆայելա Պիմենտան հայտնել էր, որ 34-ամյա ֆուտբոլիստը պատրաստ է նոր պայմանագիր կնքել իտալական ակումբի հետ: Մխիթարյանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը միլանյան ակումբում է 2022 թվականի հուլիսից և 49 խաղում դարձել է 5 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: Ավարտված մրցաշրջանում հայ կիսապաշտպանն «Ինտերի» կազմում դարձել էր Իտալիայի գավաթակիր ու սուպերգավաթակիր և հասել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։