Transfermarkt-ը վերահաշվարկել է Հայաստանի Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում հանդես եկած ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։

Ամենաթանկ ֆուտբոլիստը չեմպիոն «Ուրարտուի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն է։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 450 հազար եվրո։ Երկրորդ տեղում է «Ուրարտուի» ուկրաինացի պաշտպան Եվգեն Ցիմբալյուկը։


«Փյունիկի» հարձակվողներ, նիգերիացի Յուսուֆ Օտուբանջոյի եւ բոսնիացի Լուկա Յուրիչիչի, ԲԿՄԱ-ի եւ Հայաստանի հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանի տրանսֆերային արժեքը հավասար է գնահատվել՝ 350 հազար եվրո։ Նույնքան է նաեւ «Արարատ-Արմենիայից» հեռացած կիսապաշտպան Մաիլսոն Լիմայի տրանսֆերային արժեքը։

Հայաստանի Պրեմիեր լիգայի ակումբներում հանդես եկող բոլոր ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքը գնահատվում է 38.68 միլիոն եվրո։